• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

TEDxKids@Yerevan 2012 Ելույթների տեսագրությունը

 
Picture

Արթուր Սեդրակյան, 13 տարեկան

Արթուրը կցանկանար կերպարանափոխվել կարողանալ: Նա ուզում է ճամփորդել դեպի հյուսիսային բևեռ, իսկ փոքր ժամանակ ցանկացել է դառնալ spiderman: 

Արթուրը խոսում է պարելու իր երազանքի մասին:

Քրիստինա Սարգսյան, 15 տարեկան


Քրիստինան երազում է մարդկանց մտքերը կարդալու ունակության մասին: Ցանկանում է ճամփորդել դեպի Ճապոնիա, իսկ ամենաշատը նրան ոգեշնչում են կյանքի ուրախությունները: 

Քրիստինան խոսում է խնդիրների լուծման նկատմամբ մեր անհավանական մոտեցման մասին:

Հակոբ Պարսամյան, 14 տարեկան

Հակոբը փոքր ժամանակ ցանկացել է դառնալ պատմաբան և աստղագետ: Նա շատ է ցանկանում ճամփորդել դեպի Եգիպտոս: Հակոբն ամենաշատը վախենում է վախենալուց և հավատում է, որ ամեն ինչ հնարավոր է այս կյանքում:

Նա խոսում է սերիալների վատ ազդեցության և դրանց դեմ իր պայքարի մասին: 

Գոհար Խաչատրյան, 16 տարեկան

Գոհարը փոքր ժամանակ ցանկացել է դառնալ բարի փերի, որ բոլորի երազանքները կատարի: Հիմա էլ երազում է կախարդական փայտիկ ունենալու մասին: Գոհարը վախենում է տգիտությունից:

Նա պատմում է «X» դպրոցի պատմությունը: 

Լյուդվիգ Արամյան, 16 տարեկան

Լյուդվիգը չի վախենում խնդիրներ բարձրաձայնելուց, ավելին` նա իր ընկերների հետ պայքարել է իրենց համայնքում որոշ ոստիկանների անընդունելի վարքի դեմ և հաջողության հասել: 

Լյուդվիգը պատմում է ոստիկանների դեմ իրենց պայքարի և հաղթանակի մասին:

Աստղիկ Ավագյան, 16 տարեկան

Աստղիկը չի հանդուրժում ծխախոտի ծուխը և ակտիվորեն պայքարում է դրա դեմ: Նրան հաջողվել է իր հայրիկին համոզել, որ թողնի ծխելու վնասակար սովորույթը:  

Աստղիկը պատմում այն մասին, թե ինչպես է երկարացրել իր հայրիկի կյանքը:

Լուսինե Ասլանյան, 13 տարեկան

Լուսինեն ցանկանում է լինել Նյու Յորքում:  Նա հետաքրքրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով և հայրիկի հետ ծրագրեր է գրում:  Լուսինեին ոգեշնչում է երաժշտությունը:

Նա խոսում է անհավանական ու բազմահեղինակային պատմություններ գրելու մասին:


Մարգարիտա Սարգսյան, 13 տարեկան

Մարգարիտան սիրում է հաճախել Արեգակ կենտրոն, որտեղ խաղում է հատուկ կարիքներ ունեցող իր ընկերների հետ: Նա երազում է բակում ընկերներ ձեռք բերելու և բակում խաղալու մասին: 

Մարգարիտան խոսում է «միասին ապրելու» մասին:

Հասմիկ Չալաբյան, 14 տարեկան

Ամենաշատը Հասմիկը ցանկանում է ճամփորդել դեպի Ամերիկա, իսկ փոքր ժամանակ ցանկանում էր դառնալ ուսուցչուհի: Նրան ամենաշատը ոգեշնչում է իր մայրը: 

Հասմիկը խոսում է առողջ սնվելու մասին:

Էլեն Կարապետյան, 14 տարեկան

Էլենը ցանկանում է ճամփորդել դեպի Աֆրիկա: Նա վախենում է կորցնել իրեն թանկ մարդկանց:  

Էլենը  խոսում է «Բեռլինի պատը» քանդելու ու պատից այն կողմ անցնելու մասին:

Նարեկ Բագրատունի, 15 տարեկան

Նարեկի ժամանակը չի հերիքում, որ մի սիրուն աղջկա հետ ծանոթանա: Նարեկին ոգեշնչում է այն գործը, որը նա կատարում է ինչ-որ մեկի համար, նույնիսկ եթե դա լինի շատ չնչին մի բան: Նա կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա սեր, հարգանք և փոխհամաձայնություն:

Նարեկը ներկայացնում է «Նագլի բրաուզերը»:

Բեատրիսա Ավդալյան, 15 տարեկան

Բեատրիսին ամենաշատը ոգեշնչում է արվեստը, իսկ ժամանակը չի հերիքում, որ մուլտեր նայի: Նա սիրում է նկարել և զվարճալի պատմություններ հորինել:

Նա խոսում է մեր կուռքերի` հասարակ մարդ լինելու մասին: 

Սուրէն Փափազեան, 17 տարեկան

Սուրէնը ցանկանում է ճամփորդել դեպի լուսին և տիեզերք: Նա մոտ քառասուն կենդանի է ունեցել: Նրան ամենաշատը ոգեշնչում են նրա ծնողները:

Սուրէնը խոսում է կենդանի արարածների կարևորության մասին: 

Անի Հարությունյան, 16 տարեկան

Ըստ Անիի, ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն, ձգտում և աշխատասիրություն: Անին երազում է լինել անտեսանելի, թռչել ամբողջ աշխարհով մեկ ու ամբողջ աշխարհին նայել գույնզգույն աչքերով: 

Անին խոսում է բիոնիկական ճարտարապետության նկատմամբ իր սիրո մասին: 

Սարինե Կարապետյան, 15 տարեկան

Սարինեն ուզում է տեսնել ամբողջ աշխարհը: Նա թատրոնի մեծ սիրահար է և բացահայտել է թատրոնի միջոցով երջանիկ լինելու գաղտնիքը:

Սարինեն խոսում է իր կախարդական հինգ րոպեների մասին: 

Անահիտ Մուշեղյան, 18 տարեկան

Անահիտը կուզեր քնելու կարիք չունենալ, որպեսզի շատ բան հասցնի անել այս կյանքում: Նրան ոգեշնչում է Ի. Գանդին: Անահիտն ամենաշատը չի սիրում անորոշությունը:

Նա խոսում է «աշխարհը շալակելու» և իր հեծանիվի մասին: 

Լևոն Բավիկյան, 16 տարեկան

Լևոնը փոքր տարիքից երազել է դառնալ դերասան և ցանկանում է ճամփորդել դեպի Ճապոնիա: Նա կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե հավատաս ուժերիդ ու անընդհատ փորձես: 

Լևոնը խոսում է տաղանդի բացահայտման մասին: 

Վլադիմիր Ազնաուրյան, 15 տարեկան

Վլադիմիրին ոգեշնչում է երաժշտությունը: Նա ցանկանում է ճամփորդել դեպի Շվեյցարիա, իսկ փոքր ժամանակ ցանկացել է դառնալ դիվանագետ: Նա համարում է, որ աշխատասիրությունը հաջողության գրավականն է:

Վլադիմիրը խոսում է խնձորի և խնձորի մեջ մի ամբողջ աշխարհ բացահայտելու մասին: 

Տիգրան Սարգսյան, 13 տարեկան

Տիգրանը կցանկանար ժամանակը հետ տալու սուպեր ունակություն ունենալ: Նրա ժամանակը չի հերիքում, որ նա կարողանա զբաղվել ֆուտբոլով: Տիգրանին ոգեշնչում են իր ընկերները:

Տիգրանը խոսում է ծաղրի շղթայի մասին:

Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյաններ, 16 տարեկան

Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյանները սիրում են կյանքը և ապրում են անկախ այն բանից, որ բժիշկները հույս չէին տալիս, որ նրանք կապրեն:

Նրանք ներկայումս երազում են ԲՈՒՀ ընդունելու մասին: 

Ռուզաննան և Սյուզաննան խոսում են իրենց երազանքի ու ապրելու կարողության մասին:  

Հայկ Դավթյան, 16 տարեկան

Փոքր ժամանակ Հայկը ցանկացել է դառնալ օդաչու: Հայկին ոգեշնչում են գեղեցիկ աղջիկները և նա կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե վստահ ես ուժերիդ վրա: 

Հայկը խոսում է իր վախերի հաղթահարման անհավանական պատմության մասին: 

Մարիամ Պետրոսյան, 16 տարեկան

Մարիամը փոքր ժամանակ ցանկացել է դառնալ ոստիկան: Նա երազում է ճամփորդել դեպի Արևմտյան Հայաստան: Մարիամին ամենաշատը ոգեշնչում է իր հայրը: 

Մարիամը խոսում է մեր քաղաքը մաքուր պահելու մասին: 

Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan