ՄերիՄերին 16 տարեկան է, սովորում է Ճամբարակի միջնակարգ դպրոցում: Մերին մասնակցել է բազմաթիվ դպրոցական օլիմպիադաների և արժանացել մի շարք մրցանակների: Շատ է սիրում նկարել, խոսել և քնել: Հնարավորության դեպքում կցանկանար վերադարձնել իր մանկությունը: Մերին երազում է ոստիկան դառնալ և պիտանի մարդ լինել իր ազգի համար:
|
ԼենաԼենան 18 տարեկան է, սովորում է Գավառի պետական համալսարանում: Կյանքում գլխավոր հաջողությունը համարում է այն, որ կարողացել է առանց կրկնուսույցի միջամտության ԲՈՒՀ ընդունվել: Լենան շատ է սիրում քաղցրավենիք ուտել, պարել և երաժշտություն լսել: Լենան երազում է շատ երեխաներ ունենալ և հինադրել հատուկ կրթական հաստատություն, որը կնպաստի երեխաների բազմակողմանի զարգացմանը:
|
Ժորան 15 տարեկան է, Վարդենիս քաղաքից: Ժորան իրեն հաջողակ է համարում, քանի որ ունի լավ ընտանիք և լավ ընկերներ: Ժորան սիրում է տարբեր միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաև զբաղվել ձեռագործությամբ: Ժորան երազում է բնապահպանի որակավորում ստանալ և զբաղվել բնապահպանական խնդիրներով:
|
Աշոտը 12 տարեկան է, սովորում է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Աշոտը «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթող է ճանաչվել: Ազատ ժամանակ սիրում է կիթառ նվագել: Աշոտը սիրում է, երբ մարդիկ ժպտում են և միշտ փորձում է բոլորին ուրախացնել: Աշոտը երազում է գնալ Բարսելոնա և այցելել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը:
|
Լևոն
Լևոնը 16 տարեկան է: Սովորում է «Հայաստանի Եվրոպական Քոլեջում»: Սիրում է համակարգչային խաղեր և նորագույն տեխնոլոգիաներ: Լևոնին ոգեշնչում են բոլոր այն մարդիկ, որոնք ամեն օր փոխում են աշխարհը: Լևոնը երազում է հիմնել Հայաստանում առաջին շարժական դիզայնի ստուդիան:
|
ՍամվելՍամվելը 13 տարեկան է: Սովորում է 190 միջնակարգ դպրոցում, որտեղ հանդես է գալիս որպես Աշակերտական Խորհրդի տեխնիկական հանձնախմբի նախագահ: Սամվելը սիրում է օգտակար լինել շրջապատի համար և չի հասկանում այն մարդկանց, ովքեր անտարբեր են մյուսների խնդիրների նկատմամբ: Սամվելը շատ մարդամոտ է, ունի մեծ ընկերական շրջապատ և սիրում է նոր ծանոթություններ ձեռք բերել: Երազում է ստանալ Նոբելյան Մրցանակ:
|
ՍմբատՍմբատը 13 տարեկան է, սովորում է Հ. Կոջոյանի անվան դպրոցում: Սմբատը երազում է ճանապարհորդել աշխարհով մեկ և տեսնել աշխարհի յոթ հրաշալիքները: Սմբատին ոգեշնչում է արվեստը, կյանքը և իր ընտանիքը: Ամենից շատ նրան զայրացնում են սուտը և դավաճանությունը:
|
ՎահեՎահեն 18 տարեկան է, սովորում է Այգեհովտի Արտաշես Վասիլյանի անվան միջնակարգ դպրոցում: Վահեն սիրում է դասական երաժշտություն լսել, գրքեր կարդալ և ստեղծագործել: Վահեն երազում է դառնալ լավ մասնագետ և հավասար սոցիալական պայմաններ ապահովել բոլոր երեխաների համար:
|
ՍտեֆանիՍտեֆանին 15 տարեկան է, սովորում է Այբ ավագ դպրոցում: Զբաղվում է վինդսերֆինգ առագաստանավային սպորտաձևով. բազմիցս ճանաչվել է Հայաստանի և ԱՊՀ երկրների չեմպիոն: Ստեֆանին շատ է սիրում ծովը և ամեն ինչ` կապված ծովի հետ: Համոզված է, որ կարող է անսահմանափակ քանակությամբ սուշի ուտել: Ստեֆանին նաև էքստրիմի սիրահար է. 10 տարեկանում մեկ ամիս շարունակ ապրել է վրանում` սնվելով միայն եղինջի տերևներով: Երազում է գրող դառնալ:
|
ԼևոնԼևոնը 16 տարեկան է, սովորում է ՀԱՊՀ-ի ավագ դպրոցում: Լևոնը կարծում է, որ իր կյանքի ամենամեծ հաջողությունն իր ընկերներն են: Լևոնը մասնակցել է Ինչ, Որտեղ, Երբ ինտելեկտուալ խաղին և այնտեղ գրավել երկրորդ տեղը: Լևոնը շատ է սիրում բրիտանական “The Beatles” խումբը և իր կյանքը չի պատկերացնում առանց քաղցրավենիքի: Լևոնը երազում է դառնալ ֆիզիկայի դասախոս:
|
ՄանանաՄանանան 16 տարեկան է, սովորում է Դիլիջանի UWC միջազգային քոլեջում: 5 տարեկանում Մանանան գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել: Այնուհետև, ճանաչվել է միջազգային “Ռենեսսանս” երաժշտական մրցույթի դափնեկիր, անգլերենի օլիմպիադայի և ասմունքի մրցույթի հաղթող: Ազատ ժամանակ Մանանան սիրում է պարել, դաշնամուր նվագել և սոխ ուտել: Սիրում է նաև այն ամենը, ինչ իրեն վախեցնում է: Մանանայի ամենամեծ երազանքն է իր անունը թողնել պատմության էջերի վրա:
|
ՄերիՄերին 15 տարեկան է: Սիրում է զբաղվել սպորտով: 8 տարեկանից զբաղվել է պրոֆեսսիոնալ լողորդությամբ, ինչպես նաև մասնակցել է մեծ թենիսի մրցաշարերի: Մերին տիրապետում է 5 լեզուների: Ազատ ժամանակ Մերին սիրում է ֆիլմեր դիտել և ճանապարհորդել: Երազում է մեկնել Գերմանիա և աշխատել այնտեղ որպես իրավաբան:
|
Սերգեյ |
Էդուարդ |
Սերգեյը 16 տարեկան է, սովորում է Աղթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Սերգեյի համար այս կյանքում երկու կարևոր բան գոյություն ունի ` ընտանիքն ու հայրենիքը: Սերգեյը պատրաստվում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և պիտանի մարդ դառնալ իր հայրենիքի համար:
|
Էդուարդ Թորոյանը ծնվել է 2008թ.-ին, ք. Գյումրիում: Հաճախում է 7-րդ ներառական դպրոցը: Ախտորոշումը ՄՈՒԿ` մանկական ուղեղային կաթված: Էդուարդը հաճախում է «Արեգակ» կենտրոն: Նա իրեն համարում է կամավոր, համակարգողի օգնական: էդուարդը ցանկանում է ֆոտո-դիզայներ դառնալ, որ նկարի բոլոր խնդիրներով և կարիքավոր ընտանիքներին:
|
ՇուշանՇուշանը 16 տարեկան է, սովորում է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում: Շուշանին ոգեշնչում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն հայրենիքի: Ազատ ժամանակ Շուշանը սիրում է զբոսնել և գրքեր կարդալ: Երազում է դառնալ մանկավարժ և աշխատել Անգլիայում:
|
Յոաննա
Յոաննան 14 տարեկան է: Սովորում է Շենավանի միջնակարգ դպրոցում: Յոաննան սիրում է պարել և զբաղվել սպորտով: Մասնակցել է սպորտային միջոցառումների և բազմիցս գրավել առաջին տեղը: Յուսաննայի ամենամեծ երազանքն է ընդունվել «ՀՀ Ոստիկանության Ակադեմիա»:
|
Դավիթ
Դավիթը 14 տարեկան է, հաճախում է Երևանի թիվ 134 դպրոց, 8-րդ դասարան։ Նախասիրությունները՝ ֆուտբոլ‚ շախմատ։ 2015թ.-ին դարձել է Երևանի մինչև 14 տարեկանների շախմատի չեմպիոն։
|
Էլեն
Ասատրյան Էլենը 16 տարեկան է, սովորում է “Քվանտ” վարժարանի Միջազգային Բակալավրիատ բաժնում: Շատ է սիրում կարդալ և համոզված է, որ գիրք կարդալը հնաոճ դառնալ չի կարող: Երազում է ստանալ կրթություն աշխարհի լավագույն համալսարաններից մեկում և կայանալ, որպես մասնագետ: Շատ գումար վաստակելուց հետո երազում է հիմնել միջազգային ճանաչում ունեցող
համալսարան Հայաստանում: |
ԱզատԱզատը 13 տարեկան է, սովորում է Գյումրիի համար 40 միջնակարգ դպրոցում: Սիրում է աշխատել համակարգչային ծրագրերով և ասմունքել: Ազատին նույնիսկ հաջողվել է ասմունքի մրցույթում հաղթող ճանաչվել: Ազատը երազում է դառնալ դատավոր և պայքարել կաշառակերության դեմ: Ազատի երկրորդ մեծ երազանքը պլանշետ ունենալն է:
|
ԱնահիտԱնահիտը 15 տարեկան է: Սովորում է համար 127 ավագ դպրոցում: Անահիտն ընկերների հետ կարողացել է հիմնել իր սեփական հիմնադրամը, ինչը նա իր գլխավոր հաջողություններից մեկն է համարում: Մինչև 8-րդ դասարանը Անահիտը խուսափում էր իր կարծիքն արտահայտելուց, սակայն հիմա անկաշկանդ կիսվում է իր մտքերով և փորձում է բարձրաձայնել մի շարք արդիական խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ: Անահիտը երազում է օգտակար լինել իր ազգի և հայրենիքի համար:
|
Գոռ
Գոռը 16 տարեկան է, սովորում է Խոտ գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցի Աշակերտական Խորհրդի նախագահն է: Գոռը սիրում է զբաղվել սպորտով, երաժշտություն լսել և սիրում է գեղեցիկ աղջիկներին: Երազում է դառնալ հայտնի վիրաբույժ:
|
|
Փոքր թատրոն
|
Գալուստ Ստեփանյան
|
2015 թ. Հոկտեմբերի 3-ին Փոքր թատրոնում տեղի ունեցավ «Մի լքիր ինձ» պարային ներկայացման պրեմիերան: Խումբը երկար ճանապարհ անցավ մինչև այս բեմադրությունը՝ բազմաթիվ փորձերով, սեփական ուժերին և կամքին կրկին ու կրկին ապավինելով ու պայքարելով: Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր երբևէ չէին մտածել պարի ու խաղի մասին բեմում էին հանդիսատեսի ջերմ ծափերի ներքո:
Հանրահայտ Ne Me Quitte Pas երգի տարբեր մեկնաբանությունների ներքո ներկայացվեցին փոքրիկ պատմություններ: Ներկայացմանն ընդգրկված ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուս չորսը՝ պրոֆեսիոնալ պարողներ: Սա Բրիտանական Խորհրդի «Պար առանց սահմանների» ծրագրի արդյունքերից մեկն է: Ծրագրին աջակցում են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՄԹ-ում հայ համայնքը: Ներկայացման մտահղացումը, բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Վահան Բադալյանի, խորեոգրաֆ՝ Թենի Մաթյան: |
Գալուստը 27 տարեկան է: Զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ:
Սիրում է երեխաների հետ շփվել, քանի որ նրա կարծիքով նրանց միտքը մաքուր է և պարզ: Ազատ ժամանակ սիրում է կարդալ: Չի սիրում և չի ընդունում ոչ մի տեսակի սուտ: Գալուստը TEDxKids@Yerevan միջոցառման վարողն է: |