• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

TEDxKids@Yerevan 2017-ի բանախոսները

Հայաստանի տարբեր մարզերից 8-ից 18 տարեկան երեխաներ ներկայացրել են իրենց հայտերը` իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների և պատմությունների վերաբերյալ: 

Ստորև ներկայացնում ենք TEDxKids@Yerevan 2017 միջոցառման բանախոսներին.
​

Շուշան, 16 տարեկան

Picture
Շուշանը Ալավերդիից է: Սիրում է ստեղծագործել ու կարդալ: Ամեն մանր բանի մեջ գտնում է ավելին ու սովորում է դրանից: Երբեմն Շուշանը կարողանում է ապագայի վերաբերյալ որոշ կանխագուշակություններ անել: Շատ է հպարտանում է իր մեծ շրջապատով:

Յուլյանա, 16 տարեկան ​

Picture
Յուլյանան Գյումրիից է, սիրում է շոկոլադ, տարօրինակ մարդկանց և նեղանալ: Իսկ ժամանակը անտեղի վատնել չի սիրում: Զբաղվում է կամավորական աշխատանքներով, սիրում է պարել, գրքեր կարդալ, զբոսնել ընկերների հետ: Չնայած իր փոքր տարիքին, Յուլյանան եղել է ոչ միայն ճամբարական, այլև ջոկատավար:

Մերի, 12 տարեկան

Picture
Մերին Ստեփանավանից է և սովորում է թիվ 2 միջնակարգ դպրոցում: Շատ է սիրում երաժշտություն, քանի որ և երգում է, և պարում, և ջութակի ու դաշնամուրի դասերի է հաճախում: Մերին ազատ ժամանակ միշտ գիրք է կարդում:

Ռոբերտ, 16 տարեկան ​

Picture
Ռոբերտը Երևանից է, դպրոցական է: Չի սիրում նարինջ և հայկական սերիալներ: 13 տարեկանից աշխատում է միջազգային առցանց մի խաղի ստեղծողների պաշտոնական օգնական: Իր գործը խաղի ապագա թարմացումների փորձարկելն է: Ամենամեծ նվաճումը իր YouTube-յան ալիքի 32000 հետևորդներն են:

Ալեն, 14 տարեկան ​

Picture
Ալենը Արմավիրի Հացիկ գյուղից է: Չի սիրում, երբ մարդիկ սխալ տեղեկատվություն ունենալով, փորձում են համոզել որ իրենք ճիշտ են: Տարօրինակ է, բայց Ալենը միաժամանակ և շատ ալարակոտ է, և հասնում է բոլոր նպատակներին: Նա այնքան ալարկոտ է, որ անգամ չի նշում, թե որն է կյանքում իր ամենամեծ նվաճումը: ​

Վարդուհի, 17 տարեկան

Picture
Վարդուհին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից է: Շատ է սիրում իր մայրիկի պատրաստածները: Ազատ ժամանակ ֆիլմեր է դիտում, գրքեր կարդում և նկարում՝ երաժշտություն լսելով: Վարդուհին շատ է սիրում Հայաստանն ու հպարտ է, որ ծնվել է հենց այստեղ: Շատ շփվող է ու ընկերասեր և հետաքրքրվում է արվեստով ու մշակույթով:

Գոռ, 13 տարեկան

Picture
Գոռը Կապանից է: Շատ է սիրում գիրք կարդալ, իսկ ահա երկերեսանի մարդկանց տանել չի կարողանում: Շատ հետաքրքրասեր մարդ է ու ամենից շատ նրան հետաքրքրում են համակարգիչները:

Նարեկ, 9 տարեկան

Picture
Նարեկը Գավառից է: Սիրում է սպորտով զբաղվել և հետաքրքվում է տեխնիկայով: Նարեկը շատ է սիրում իրենից մեծերի հետ ընկերություն անել: Իր ամենամեծ նվաճումերից մեկը TEDxKids@Yerevan-ում որպես խոսնակ ընտրվելն է:

Սոնա, 16 տարեկան ​

Picture
Սոնան Երևանից է, սովորում է Երևանի պետական հումանիտար քոլեջում: Սիրում է իր ընտանիքին, ընկերներին, քաղցրավենիք, մրգեր, մուլտեր ու գունավոր փուչիկներ:
Սոնայի հետաքրքրությունները բազմազան են բայց մեծամասամբ ներառում են երաժշտություն, քանի որ երգում է ու նվագում կիթառ, դաշնամուր և շրթհարմոն:
Սոնան սիրում է երևակայել և պատմություններ գրել: Նա նաև նկարում է, բավականին համեղ պատրաստում, մագլցում բոլոր ծառերի և ավտոտնակների վրա:

Սվետա, 14 տարեկան

Picture
Սվետան Կապանից է, դպրոցական է: Չնայած նրան, որ աղջիկ է, սիրում է զինվորների կյանքը և ցանկանում է ծառայել հայոց բանակում: Հետաքրքրվում նաև պատերազմների մասին գրքերով ու վավերագրական ֆիլմերով ու շատ հաճախ դիտում է դրանք:
Սվետան շատ է սիրում համայնքային ծրագրեր ու փորձում է մասնակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կազմակերպվում են Կապանում:

Անի, 16 տարեկան

Picture
Անին Իջևանից է, սովորում է Իջևանի վարժարանում: Սիրում է հավաքել անձեռոցիկների նմուշներ, ինչպես նաև ունի մետաղադրամների և կավե տիկնիկների հավաքածու, իսկ ամենահետաքրքիր հավաքածուն իր նկարած նկարներն են: Սիրում է կարդալ գրքեր և գրքի վերաբերյալ նշումներ կատարել իր նոթատետրում: Անին հպարտանում է նրանով, որ իր մայրիկին նվիրված ակնարկով կարողացել է հուզել իր հայոց լեզվի ուսուցչուհուն և մի ամբողջ ուսուցչական կազմի:

Մարթա, 15 տարեկան

Picture
Մարթան Սիսիանից է, ավագ դպրոցի աշակերտուհի է: Սիրում է համեղ ուտելիքներ, հումոր, նոր ծանոթություններ ու թիմային աշխատանք: Խաղում է վոլեյբոլ, պիոներբոլ, շախմատ ու շաշկի: Զբաղվում է նաև ասեղնագործությամբ ու գոբելենով:
Մարթան հաճախ է այնպիսի հումորներ անում, որոնք կամ սխալ են հասկացվում, կամ ուշ են ընկալվում, կամ էդպես էլ չեն ընկալվում:

Էրիկ, 16 տարեկան

Picture
Էրիկը Լոռվա մարզի Թումանյան գյուղից է: Սիրում է մասնակցել միջոցառումների, ուտել տապակած կարտոֆիլ և քաղցրավենիք: Իսկ ամենից շատը սիրում է սպաս:
Շատ
է սիրում գիրք կարդալ, ինչպես ինքն է ասում իր բաղաձայն ձայնով երգել ու սցենարներ գրել: Ինքն իրեն արկածային մարդ է համարում: Էրիկը գտնում է, որ նպատակասլացությունն իր ամենամեծ նվաճումն է:

Ինեսա, 15 տարեկան

Picture
Ինեսան Արտենի գյուղից է: Սիրում է "Այլ կերպ» ու «Դե խաղա» խաղալ: Շատ է սիրում շոկոլադ, բանան ուելակի հյութ: Ու չի սիրում, երբ մարդիկ գերագնահատում են իրենց և թերագնահատում ուրիշներին:
Ինեսան ունի մի հետաքրքիր հավաքածու. տարբեր մարդկանցից վերցրած այցեքարտեր: Նա հաճույք է ստանում զբաղված լինելուց և մի տեղից մյուսը վազելուց:
Իր նվաճումները ներկայացնում է այսպես
` 8 տարվա գերազանցիկությունը դպրոցում, պարի բնագավառում տարբեր մրցանակները,պատվոգրերը, կատարած ծառայութունը համայնքին, ամառային դպրոցին,սեմինարներին, դրամաշնորհային ծրագրերին, օլիմպիադաներին մասնակցությունը և վերջում ամենահաճելիներից մեկը` TEDxKids@Yerevan2017- ին մասնակցությունը՝որպես խոսնակ:

Ռուբինա, 16 տարեկան

Picture
Ռուբինան Արագածավան գյուղից է, դպրոցական է: Սիրում է զբաղվել ընթերցանությամբ, ֆիլմեր դիտել, բացահայտել մարդկանց ու նորանոր գիտելիքներ ձեռք բերել: Ռուբինան չի սիրում միապաղաղ կյանքը, ձանձրալի և անպատասխանատու մարդկանց։ Թեև մի շարք մրցույթների հաղթող է ճանաչվել, բայց վստահ է, որ ամենամեծ հաջողությունը դեռ առջևում է:

Աննա, 13 տարեկան ​

Picture
Աննան Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից է, սովորում է գյուղի միջնակարգ դպրոցում: Շատ է սիրում ստեղծագործել ու նկարել և տանել չի կարողանում երբ դպրոցում 8 է ստանում: Աննան գրում է բանաստեղծություններ ու ասմունքում, բայց հետաքրքրվում է նաև մաթեմատիկայով և նույնիսկ մեկ անգամ հաղթել է "Կենգուրու" մրցույթում:

Ռուբիկ, 13 տարեկան ​

Picture
Ռուբիկը Արագածոտնի մարզի Արագած գյուղից է, սովորում է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Շատ է սիրում ֆուտբոլ խաղալ ու հարցեր տալ մարդկանց: Հաճախ Ռուբիկն ընկերների հետ էքսկուրսիաների է մասնակցում: Ասում է, որ իր ամենամեծ նվաճումը կառատեյի հանրապետական մրցումների ժամանակ երկրորդ տեղը զբաղեցնելն է:


TEDxKids@Yerevan 2017-ին ելույթ կունենա նաև Pyramidz խումբը

Picture
Թումոյի միակ էլեկտրոնային խմբի՝ ​Pyramidz-ի անդամները ծանոթացել են 2013-ի դեկտեմբերին: Կենտրոնի երաժշտական դասընթացների արդյունքում ձևավորված խումբը արդեն 3 տարուց ավել է, ինչ զբաղվում է էլեկտրոնային երաժշտության ստեղծմամբ և կատարմամբ: Այս ընթացքում Pyramidz-ը հասցրել է ձայնագրել մեկ ալբոմ, նկարահանել երեք տեսահոլովակ ու համերգներ ունենալ Նյու Յորքում, Գյումրիում ու Երևանում` խմբի ղեկավար` Թումոյի դասընթացավար և էլեկտրոնային երաժիշտ Շահեն Խանդկարյանի առաջնորդությամբ: Pyramidz-ի երաժշտական պլանները հեռուն են նայում՝ նրանք պատրաստվում են թողարկել ևս մի ալբոմ, որը, իրենց խոսքերով, լավ օրինակ է` ցուցադրելու խմբի վերջին տարիների զարգացումը: Երգերի ստեղծման ու կենդանի կատարման վերջին տեխնոլոգիաներից օգտվելով՝ խմբի տղաները ցանկանում են մրցունակ լինել միջազգային շուկայում ու զարգացնել էլեկտրոնային երաժշտության ոլորտը Հայաստանում:
Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan