• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

Բանախոսներ և ելույթներ

Մարտի 31-ին TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսությունների հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն էր:  Հայաստանի տարբեր մարզերից 10-ից 16 տարեկան երեխաներ ներկայացրեցին իրենց հայտերը` իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների և պատմությունների վերաբերյալ: TEDxKids@Yerevan միջոցառման աշխատանքային թիմը ստացավ երեսունից ավել հայտեր բավականին հետաքրքիր թեմաների վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսներին.

Անի Հարությունյան, 16

Picture
Ըստ Անիի, ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն, ձգտում և աշխատասիրություն: Անին երազում է լինել անտեսանելի, թռչել ամբողջ աշխարհով մեկ ու ամբողջ աշխարհին նայել գույնզգույն աչքերով:

Անին խոսելու է բիոնիկական ճարտարապետության նկատմամբ իր սիրո մասին:

Տիգրան Սարգսյան, 13

Picture
Տիգրանը կցանկանար ժամանակը հետ տալու սուպեր ունակություն ունենալ: Նրա ժամանակը չի հերիքում, որ նա կարողանա զբաղվել ֆուտբոլով: Տիգրանին ոգեշնչում են իր ընկերները:

Տիգրանը խոսելու է ծաղրի շղթայի մասին:


Հակոբ Պարսամյան, 14

Picture
Հակոբը փոքր ժամանակ ցանկացել է դառնալ պատմաբան և աստղագետ: Նա շատ է ցանկանում ճամփորդել դեպի Եգիպտոս: Հակոբն ամենաշատը վախենում է վախենալուց և հավատում է, որ ամեն ինչ հնարավոր է այս կյանքում:

Նա խոսելու է սերիալների վատ ազդեցության և դրանց դեմ իր պայքարի մասին: 

Վլադիմիր Ազնաուրյան, 15

Picture
Վլադիմիրին ոգեշնչում է երաժշտությունը: Նա ցանկանում է ճամփորդել դեպի Շվեյցարիա, իսկ փոքր ժամանակ ցանկացել է դառնալ դիվանագետ: Նա համարում է, որ աշխատասիրությունը հաջողության գրավականն է:

Վլադիմիրը խոսելու է խնձորի և խնձորի մեջ մի ամբողջ աշխարհ բացահայտելու մասին:


Լևոն Բավիկյան, 16

Picture
Լևոնը փոքր տարիքից երազել է դառնալ դերասան և ցանկանում է ճամփորդել դեպի Ճապոնիա: Նա կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե հավատաս ուժերիդ ու անընդհատ փորձես:

Լևոնը խոսելու է տաղանդի բացահայտման մասին:


Բեատրիսա Ավդալյան, 15

Picture
Բեատրիսին ամենաշատը ոգեշնչում է արվեստը, իսկ ժամանակը չի հերիքում, որ մուլտեր նայի: Նա սիրում է նկարել և զվարճալի պատմություններ հորինել:

Նա խոսելու է մեր կուռքերի` հասարակ մարդ լինելու մասին:


Սարինե Կարապետյան, 15

Picture
Սարինեն ուզում է տեսնել ամբողջ աշխարհը: Նա թատրոնի մեծ սիրահար է և բացահայտել է թատրոնի միջոցով երջանիկ լինելու գաղտնիքը:

Սարինեն խոսելու է իր կախարդական հինգ րոպեների մասին:


Սուրէն Փափազեան, 17

Picture
Սուրէնը ցանկանում է ճամփորդել դեպի լուսին և տիեզերք: Նա մոտ քառասուն կենդանի է ունեցել: Նրան ամենաշատը ոգեշնչում են նրա ծնողները:

Սուրէնը խոսելու է կենդանի արարածների կարևորության մասին:


Նարեկ Բագրատունի, 15

Picture
Նարեկի ժամանակը չի հերիքում, որ մի սիրուն աղջկա հետ ծանոթանա: Նարեկին ոգեշնչում է այն գործը, որը նա կատարում է ինչ-որ մեկի համար, նույնիսկ եթե դա լինի շատ չնչին մի բան: Նա կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա սեր, հարգանք և փոխհամաձայնություն:

Նարեկը ներկայացնելու է «Նագլի բրաուզերը»:


Մարիամ Պետրոսյան, 16

Picture
Մարիամը փոքր ժամանակ ցանկացել է դառնալ ոստիկան: Նա երազում է ճամփորդել դեպի Արևմտյան Հայաստան: Մարիամին ամենաշատը ոգեշնչում է իր հայրը:

Մարիամը խոսելու է մեր քաղաքը մաքուր պահելու մասին:


Արթուր Սեդրակյան, 13

Picture
Արթուրը կցանկանար կերպարանափոխվել կարողանալ: Նա ուզում է ճամփորդել դեպի հյուսիսային բևեռ, իսկ փոքր ժամանակ ցանկացել է դառնալ spiderman:

Արթուրը խոսելու է պարելու իր երազանքի մասին:


Քրիստինա Սարգսյան, 15

Picture
Քրիստինան երազում է մարդկանց մտքերը կարդալու ունակության մասին: Ցանկանում է ճամփորդել դեպի Ճապոնիա, իսկ ամենաշատը նրան ոգեշնչում են կյանքի ուրախությունները:

Քրիստինան խոսելու է խնդիրների լուծման նկատմամբ մեր անհավանական մոտեցման մասին:


Գոհար Խաչատրյան, 16

Picture
Գոհարը փոքր ժամանակ ցանկացել է դառնալ բարի փերի, որ բոլորի երազանքները կատարի: Հիմա էլ երազում է կախարդական փայտիկ ունենալու մասին: Գոհարը վախենում է տգիտությունից:

Նա պատմելու է «X» դպրոցի պատմությունը: 


Հասմիկ Չալաբյան, 14

Picture
Ամենաշատը Հասմիկը ցանկանում է ճամփորդել դեպի Ամերիկա, իսկ փոքր ժամանակ ցանկանում էր դառնալ ուսուցչուհի: Նրան ամենաշատը ոգեշնչում է իր մայրը:

Հասմիկը խոսելու է առողջ սնվելու մասին:


Լուսինե Ասլանյան, 13

Picture
Լուսինեն ցանկանում է լինել Նյու Յորքում:  Նա հետաքրքրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով և հայրիկի հետ ծրագրեր է գրում:  Լուսինեին ոգեշնչում է երաժշտությունը:

Նա խոսելու է անհավանական ու բազմահեղինակային պատմություններ գրելու մասին:

Էլեն Կարապետյան, 14

Picture
Էլենը ցանկանում է ճամփորդել դեպի Աֆրիկա: Նա վախենում է կորցնել իրեն թանկ մարդկանց:  

Էլենը  խոսելու է «Բեռլինի պատը» քանդելու ու պատից այն կողմ անցնելու մասին:


Հայկ Դավթյան, 16

Picture
Փոքր ժամանակ Հայկը ցանկացել է դառնալ օդաչու: Հայկին ոգեշնչում են գեղեցիկ աղջիկները և նա կարծում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե վստահ ես ուժերիդ վրա:

Հայկը խոսելու է իր վախերի հաղթահարման անհավանական պատմության մասին:


Անահիտ Մուշեղյան, 18

Picture
Անահիտը կուզեր քնելու կարիք չունենալ, որպեսզի շատ բան հասցնի անել այս կյանքում: Նրան ոգեշնչում է Ի. Գանդին: Անահիտն ամենաշատը չի սիրում անորոշությունը:

Նա խոսելու է «աշխարհը շալակելու» և իր հեծանիվի մասին:


Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյաններ 

Picture
Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյանները սիրում են կյանքը և ապրում են անկախ այն բանից, որ բժիշկները հույս չէին տալիս, որ նրանք կապրեն:

Նրանք ներկայումս երազում են ԲՈՒՀ ընդունելու մասին:

Ռուզաննան և Սյուզաննան խոսելու են իրենց երազանքի ու ապրելու կարողության մասին: 


Մարգարիտա Սարգսյան, 13

Picture
Մարգարիտան սիրում է հաճախել Արեգակ կենտրոն, որտեղ խաղում է հատուկ կարիքներ ունեցող իր ընկերների հետ: Նա երազում է բակում ընկերներ ձեռք բերելու և բակում խաղալու մասին:

Մարգարիտան խոսելու է «միասին ապրելու» մասին:

Աստղիկ Ավագյան, 16

Picture
Աստղիկը չի հանդուրժում ծխախոտի ծուխը և ակտիվորեն պայքարում է դրա դեմ: Նրան հաջողվել է իր հայրիկին համոզել, որ թողնի ծխելու վնասակար սովորույթը:  

Աստղիկը պատմելու այն մասին, թե ինչպես է երկարացրել իր հայրիկի կյանքը:

Լյուդվիգ Արամյան, 16

Picture
Լյուդվիգը չի վախենում խնդիրներ բարձրաձայնելուց, ավելին` նա իր ընկերների հետ պայքարել է իրենց համայնքում որոշ ոստիկանների անընդունելի վարքի դեմ և հաջողության հասել:

Լյուդվիգը պատմելու է ոստիկանների դեմ իրենց պայքարի և հաղթանակի մասին:


Վարողներ`

Picture
Սիրանույշ Մանթառլյան և Նիկոլայ Հարությունյան

Համերգային կատարում`

Picture
«Գարաժ» բենդ (Թումո)

Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan