• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

TEDxKids@Yerevan-ի լուսաբանումը

2016թ.-ի հունիսի 28-ին Երևանում կկայանա վեցերորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED Conferences կազմակերպության կողմից:

Բեռնել միջոցառման մամուլի հաղորդագրությունը` tedxkidsyerevan2016-press_release.doc։

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 7-ից 17 տարեկան երեխաներ, ովքեր ընտրվել են ապրիլին և մայիսին կայացած լսումների արդյունքում: Երեխաները կխոսեն իրենց աշխարհի և իրականության, իրենց անհավանական հաջողությունների ու այն խնդիրների մասին, որոնք ժառանգել են ավագ սերնդից: Այսպես TEDxKids@Yerevan-ը որպես հարթակ կծառայի երիտասարդ սերնդին, որպեսզի բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև իրենց յուրահատուկ հաջողությունները, հայտնագործությունները, ուսումնասիրություններն ու պատմությունները:


Եթե Դուք կամ Ձեր լրատվամիջոցը ցանկանում է ներկա գտնվել ու լուսաբանել TEDxKids@Yerevan միջոցառումը, խնդրում ենք գրել contact@tedxyerevan.com էլ. հասցեին մինչև հունիսի 21-ը տրամադրելով  հետևյալ տեղեկատվությունը`

 
ա. Անուն ազգանունը
բ. Լրատվամիջոցը և պաշտոնը
գ. Կոնտակտային էլ.հասցե և հեռախոսահամար

Լուսաբանման հնարավորություն ստանալու համար, լրագրողները պետք է մասնակցեն կարճ բրիֆինգ-վերապատրաստման, որի ընթացքում կներկայացվեն TED արտոնագրի կանոնները:

 

Picture
Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan