• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

Բանախոսներ և ելույթներ

Հայաստանի տարբեր մարզերից 8-ից 18 տարեկան երեխաներ ներկայացրել են իրենց հայտերը` իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների և պատմությունների վերաբերյալ: 

Ստորև ներկայացնում ենք TEDxKids@Yerevan 2013 միջոցառման բանախոսներին.

Ծրագիր
File Size: 738 kb
File Type: pdf
Download File

Կատրին Հակոբյան (15տ)

Picture
Կատրինը ցանկանում է դառնալ ռեժիսյոր։ Նրան շատ են ոգեշնչում ֆիլմերը, որոնք ստիպում են մտածել։ Կատրինի երազանքն է օգնել մարդկանց փոխվել։ Իր մեջ նա գնահատում է մարդկանց մեջ լավը տեսնելու ունակությունը։

Էդուարդ Հակոբյան (15տ)

Picture
Էդուարդի երազանքն է նկարել դարի լավագույն ֆիլմը։ Զարմանալի չէ, որ նրան ամենաշատը ոգեշնչում է կինոն, թատրոնը, մի խոսքով՝ արվեստը։ Էդուարդն ըմբռնող և ամեն ինչ հասկանում է կես խոսքից, բայց կուզենար ավելի համբերատար լիներ։

Միքայել Հարությունյան (16տ)

Picture
Միքայելն ապագա տնտեսագետ է և երկրի նախագահ։ Նա կուզեր փոխել իր մեջ յուրաքանչյուր հարցի շուրջ երկար մտածելու հակումը։ Միքայելին ամենաշատը ոգեշնչում է գերազանք TED ելույթը։ Նրա խորհուրդն է մեծահասակներին՝ մտածեք ինչպես երեխա։

Անահիտ Մովսեսյան (16տ)

Picture
Անահիտը վախենում է սխալվելուց, բայց աշխատում է իր վրա փոխելու համար այդ գիծը։ Անահիտին ամենաշատը ոգեշնչում են հին սերնդի ներկայացուցիչների, ինչպիսինն են օրինակ Հենրի Ֆորդի, Կոկո Շանելի, Օմառ Խայամի խոսքերը։

Վանե Անդրեասյան (15տ)

Picture
Վանեի երազանքն է հաղորդավարուհի կամ լրագրող դառնալ և մի օր ունենալ իր թոկ-շոուն, որը կփոխի աշխարհը դեպի լավը։ Նրան ամենաշատը ոգեշնչում է իր մայրիկն ու Օֆրա Ուինֆրին։ Վանեն իր մեջ գնահատում է հարմարվողականությունը, և ցանկանում է դառնալ ավելի ճշտապահ։

Անուշ Նիկողոսյան (18տ)

Picture
Անուշին ամենաշատը ոգեշնչում են բնությունն ու տիեզերքը, իսկ նրա երազանքն է մի օր նստել օդապարիկ։ Անուշը հաստատ որոշել է, որ մեծանա, անկախ ընտրած մասնագիտությունից, պիտի դառնա բարեգործ։

Դավիթ Կարապետյան  (9տ)

Picture
Դավիթը շատ է սիրում երգել, նկարել, հետաքրքրված է բռնցքամարտով, հետաքրքրասեր է, սիրում է նոր բաներ բացահայտել, եռանդուն է և ընկերասեր:

Նարեկ Չոբանյան (18տ)

Picture
Նարեկն իր մեջ ամենաշատը գնահատում է սառը դատողությունը և լավատեսությունը։ Նա ցանկանում է դառնալ խաղեր նախագծող, և ստեղծել մի տեսախաղ, որը կմիավորի աշխարհի բոլոր մշակույթները։ Նարեկին ամենաշատը ոգեշնչում են իր ծնողները։

Հրաչյա և Հարութ Սարգսյաններ (15տ, 13տ)

Picture
Հրաչյան ապագա ծրագրավորող կամ մեդիա մասնագետ է։ Նա միշտ մի բան անելու ցանկություն ունի, և դա համարում է իր բնավորության լավագույն գիծը։ Ըստ Հրաչյայի մեծահասակները պետք է ավելի շատ լսեն փոքրիկներին։

 

Հարութի երազանքն է այցելել Շերլոկ Հոլմսի թանգարանն Լոնդոնում ու զբոսնել Բեյքեր սթրիթ փողոցով։ Նրա կարծիքով մեծահասակները պետք է ավելի թեթև մտածեն։ Հարութին ոգեշնչում է Ֆենտեզի գրականության ֆանտաստիկ ժանրի տեսակը։

Վահե Ներսիսյան (16տ)

Picture
Վահեն իր բնավորության լավագույն գիծը համարում է լավատեսությունը։ Նա ցանկանում է լինել լավ մասնագետ թվային մեդիայի ոլորտում։ Վահեին ամենաշատը ոգեշնչում են իր հաջողությունները և ընտանիքի աջակցությունը։

Նադիա Իսրայելյան (13տ)

Picture
Նադիան ցանկանում է ինտերիեր դիզայներ դառնալ։ Նրա երազանքն է կարողանալ կարդալ ուրիշների մտքերը։ Նադիայի խորհուրդն է մեծահասակներին աշխարհն ավելի գունեղ տեսնել։

Նարե Փիրումյան (15տ)

Picture
Նարեն ցանկանում է բժիշկ դառնալ։ Նա լավատես է, բայց իր իսկ կարծիքով չափազանց շուտ է վստահում մարդկանց, և կուզենար իր մեջ փոխել բնավորության հենց այդ գիծը։

Մանե Հարությունյան (10տ)

Picture
Մանեն երազում է սովորել Այբ ավագ դպրոցում։ Իր մեջ ամենաշատը գնահատում է այն, որ հիշաչար չէ, իսկ կուզենար փոխել շատակերությունը։ Մանեի խորհուրդն է մեծահասակներին չկորցնել երևակայությունը։

Անահիտ Վարդանյան (16տ)

Picture
Անահիտի երազանքն է շրջել ամբողջ աշխարհով։ Նրա խորհուրդն է մեծահասակներին՝ ավելի շատ ժպտալ։ Անահիտի բնավորության ամենալավ գիծն, իր իսկ կարծիքով ներողամտությունն է։ Միևնույն ժամանակ նա կուզեր լինել ավելի համբերատար։

Ժաննա Տեր-Զաքարյան (17տ)

Picture
Ժաննան ցանկանում է դառնալ արվեստագետ։ Նրա ոգեշնչում է Էնդի Ուորհոլի արվեստը, և նա երազում է սեփական ստուդիա ունենալու մասին։ Ժաննան, իր իսկ խոսքերով, շփվող է և շատ է ժպտում։

Արման Բուդաղյան (13տ)

Picture
Արմանն ամենափոքր տարիքից արդեն գիտեր, որ պիտի նկարիչ դառնա, որպեսզի կարողանա ինչ-որ բան փոխել իր արվեստի միջոցով։ Նրա խորհուրդն է մեծահասակներին թողնել իրենց երեխաներին զբաղվել նրանով, ինչով նրանք ցանկանում են։ Երբ Արմանը տրամադրություն չունի և տխուր է, նրան ամենաշատն ուրախացնում է իր թութակը։

Արթուր Միրզոյան  (14տ)

Picture
Արթուրն իր մեջ գնահատում է նորը իմանալու ձգտումը։ Նրա երազանքն է փոխել աշխարհն ու այն ավելի գունեղ դարձնել։ Արթուրին ամենաշատը ոգեշնչում է լավ երաժշտությունն ու գեղանկարչությունը։

Սվետլանա Սարգսյան (17տ)

Picture
Սվետան նպատակասլաց է, բայց անհամբերատար։ Նրա երազանքն է դառնալ հասարակության պիտանի անդամ, իսկ որպես մասնագիտություն նա ընտրել է իրավաբանությունը։ Սվետլանային ամենաշատը ոգեշնչում են հայտնի մարդկանց հաջողության պատմությունները։

Ջուլիա (14տ)

Picture
Ջուլիայի երազանքն է դերասանուհի դառնալ։ Նա ամենաշատը ոգեշնչվում է իր հաղթանակներով։ Երբ Ջուլիետա տխուր է, նրան ամենաշատը ուրախացնում է նրա քույրիկը։

Լենա Մաթոսյան (16տ)

Picture
Լենայի երազանքն է ստեղծել անապահով երեխաների համար գերժամանակակից կրթական կենտրոն։ Նրա բնավորության ամենալավ գիծը համբերատարությունն է, բայց Լենան չափազանց շուտ է հուզվում, և կուզենար փոխել բնավորության այդ գիծը։ Լենայի ամենաշատը ոգեշնչում է իր մայրիկը։

Սիրանուշ Պապյան (12տ)

Picture
Սիրանուշը ցանկանում է արվեստագետ դառնալ։ Իր մեջ ամենաշատը գնահատում է նպատակասլացությունն ու երազկոտությունը, իսկ կուզենար փոխել դանդաղաշարժությունն ու ծուլությունը։ Երբ Սիրանուշը տխուր է նրան ամենաշատն ուրախացնում է երաժշտությունը, ինչպես նաև իր թութակներն ու ձկները։ Սիրանուշը երազում է քայլել, շրջագայել ամբողջ աշխարհով և շատ ընկերներ ունենալ։

Լիլիթ Մաթևոսյան (17տ)

Picture
Լիլիթը ցանկանում է բժիշկ դառնալ: Նրա երազանքն է մի օր այցելել Արցախի հանրապետությունը: Լիլիթի համար ոգեշնչման ամենամեծ աղբյուրը բնությունն է:

Աննա Պողոսյան (17տ)

Picture
Աննան ցանկանում է պարուհի դառնալ: Նա շատ է ուրախանում, երբ ուսման մեջ կամ պարելիս հաջողության է հասնում: Աննան կուզենար բոլոր մարդկանց նման խոսել և լսել: Նրա խորհուրդն է մեծահասակներին` չանտեսել իր նման խնդիրներ ունեցող մարդկանց, ու առավել ուշադիր լինել նրանց նկատմամբ:

Ռուբեն Բանուչյան (17տ)
Picture
Ռուբենն իր մեջ ամենաշատը գնահատում է լսելու կարողությունը։ Զարմանալի չէ, որ նա ցանկանում է լրագրող դառնալ։ Ռուբենի նպատակն է դառնալ ազգին պիտանի մարդ։

Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan