• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

Մեր Մասին


Հունիսի 28-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա TEDxKids@Yerevan միջոցառումը` ներկայացնելով 8-18 տարեկան Երևանից և մարզերից եկած բանախոսների ելույթներ, ինչպես նաև այլ ներկայացումներ: Այս տարվա միջոցառման խորագիրն էր՝ Ապագան ասելիք ունի։

Մենք խնդրել ենք բանախոսներին կիսվել իրենց գաղափարներով և ներկայացնել իրրենց հուզող թեմաները: Խոսնակների կներկայացնեն ելույթներ ամենատարբեր թեմաների մասին, սկսած պեպեններից և ծութ մեջք ունենալուց մինչև միակ երեխա լինելու առանձնահատկություններից։ Բոլոր խոսնակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս 19 բանախոսներն ընտրվել են TEDxYerevan-ի կայքից ստացված ավելի քան 300 և մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով ստացված ևս 200 հայտերից: Երկու ընտրական փուլից հետո վերջնական փուլ հասած մասնակիցները փորձառության դասեր ստացան TEDxYerevan թիմի կողմից և սկսեցին հետազոտություններ կատարել իրենց ելույթների համար: Այժմ նրանք ամեն շաբաթ մասնակցում են հանդիպումների, որոնց ժամանակ կիսվում են իրենց բացահայտումներով, զարգացնում են իրենց հանրային խոսքի հմտությունները և կատարելագործում են ելույթները: Միջոցառմանը պատրաստվելու փորձերի ժամանակ նրանք ներկայացնում են իրենց ելույթները խմբի առաջ և լսում միմյանց կարծիքները:


TEDxKids@Yerevan-ի նպատակն է ծառայել որպես հարթակ մեր երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև պատմեն ի իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների ու պատմությունների մասին:

Նախորդ տարվա միջոցառման ելույթները տեղադրված են այստեղ: Հետևեք մեր Ֆեյսբուքի էջին:
Picture
Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan