• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ
  • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

TEDxKids@Yerevan միջոցառում

2013թ.-ի հունիսի 1-ին Երևանում կկայանա երկրորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը: 

2010 և 2011 թվականներին կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողության շնորհիվ, TED-ը տրամադրել է արտոնագիր`  անցկացնելու առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը երեխաների համար: TEDxKids@Yerevan միջոցառման խորագիրն այս տարի կլինի «Մտածիր ինչպես երեխա», որի շրջանակներում երեխաները կանդրադառնան իրենց աշխարհին և իրականությանը, իրենց անհավանական հաջողություններին և խնդիրներին, որոնք ժառանգել են ավագ սերնդից:


Նախորդ տարվա հոլովակը`
Picture
TEDx-ի մասին`
Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով TED-ը ստեղծել է TEDx-ը: TEDx –ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED–ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը: 

TED-ի մասին`
TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա  համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը:  
TED բանախոսություններին կարող եք ծանոթանալ  www.TED.com կայքից: 
Create a free website with Weebly
TEDxKids@Yerevan