• Սկիզբ
  • Մեր Մասին
  • Բանախոսներ 2017
    • Բանախոսներ 2016
    • Բանախոսներ 2015
    • Բանախոսներ 2014
    • Բանախոսներ 2013
    • Բանախոսներ 2012
  • Ելույթներ 2017
    • Ելույթներ 2016
    • Ելույթներ 2015
    • Ելույթներ 2014
    • Ելույթներ 2013
    • Ելույթներ 2012
  • Հովանավորներ
  • Լրատվամիջոցների համար
  • Կապ
  • TEDxYerevan

TEDxKids@Yerevan 2014-ի բանախոսները

Այս տարվա միջոցառման բանախոսներն արդեն ընտրված են: Այժմ նրանց հետ տարվում են ելույթների նախապատրաստական աշխատանքները:

Սեդա Մատինյան, 15տ

Picture
Ք. Երևան, №118  ավագ դպրոց
Սեդան  ցանկանում է դառնալ  բժիշկ և խոսելու է  կյանք տալու հետ կապված սեռական խտրականության մասին:

Ելիզավետա Համբարձումյան, 14տ

Picture
Ք. Երևան
Ելիզավետան խոսելու է աշակերտների  և ուսուցիչների  մասին:

Դոնարա Դավթյան, 15տ

Picture
Ք. Երևան, № 195 ավագ դպրոց
Դոնարան ընտրել է հոգեբանի մասնագիտությունը, որպեսզի  կատարի մարդասիրական աշխատանք: Նա խոսելու է  երեխաների նկատմամբ  կատարվող ճնշումների մասին:

Գրիգոր Սևումյան, 16տ

Picture
Ք. Երևան, Շիրակացու ճեմարան
Գրիգորի հետաքրքրությունները շատ տարբեր են՝  աստվածաբանությունից մինչև հոգեբանություն ու ֆիզիկա: Նա խոսելու է անհաջողություններից չհիասթափվելու մասին:

Էմմա Դովլաթյան, 17տ

Picture
Ք. Երևան,  Երևանի պետական հումանիտար քոլեջ
Էմման խոսելու է այն մասին, թե ինչպես են մարդիկ բարդացնում իրենց կյանքը՝ հեշտ երևույթների համար դժվար լուծումներ փնտրելով:

Խաչատուր Ներկարարյան, 15տ

Picture
Ք. Ախթալա, № 2 դպրոց
Խաչատուրը խոսելու է երեխաների ընտանիքում ապրելու կարևորության մասին:

 Էլեն Հակոբյան, 14տ

Picture
Ք. Դիլիջան, Տավուշի մարզ
Էլենը երազում է թռչել տիեզերք և երկրի վրա բարեփոխումներ կատարել: Էլենը խոսում է ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու մասին:

Գոհար Դրոշակիրյան, 16տ

Picture
Ք. Երևան, №42 ավագ դպրոց
Գոհարը իրեն համարում է ժամանակի դրոշը կրող առաջնորդը: Նա TEDxKids@Yerevan-ում խոսելու է «Դիզայնը՝ ժամանակի շարժիչ ուժ»  թեմայով:  

Եվա Ղարիբյան, 16տ

Picture
Ք. Երևան, №127 դպրոց
Եվան ցանկանում է դառնալ իրավաբան: Նա խոսում է Հայաստանում սեռական դաստիարակության խնդիրների ու կարևորության մասին։

Ռազմիկ Մինասյան, 18տ

Picture
Ք. Երևան, «Արեգնազան» կրթահամալիր 
Ռազմիկը խոսելու է ներառական կրթության առումով թատրոնի նշանակության մասին:

Լաուրա Մկրտչյան, 16տ

Picture
Ք. Երևան, Աբեղյանի անվան №3 ավագ դպրոց
Լաուրան սիրում է ճանապարհորդել և երազում է լինել շատ երկրներում: Նա խոսելու է վախի, որպես անհաջող դաստիարակության մեթոդ լինելուի մասին: 

Ամասիա Նիզիբլյան, 13տ

Picture
Ք. Երևան. «Արեգնազան» կրթահամալիր
Ամասիան երազում  է ճանապարհորդել ամբողջ աշխարհով և ցանկանում է սովորել Concordia համալսարանում: Նա խոսում է կանանց «անտեսանելիության» մասին:

 Սոֆա Համբարձումյան, 17տ

Picture
Ք. Վարդենիս, №1 ավագ դպրոց
Սոֆան երազում է դառնալ կինոռեժիսոր և սիրում է իր հայրենիքը: Նա խոսում է Հայաստանի բնաշխարհը ճանաչելու կարևորության մասին:

Խաչատուր Աբաջյան, 15տ

Picture
Ք. Երևան,  №103 դպրոց
Խաչատուրը ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ: Սիրում է պատրաստել պիցցա իր ընկերների համար: Խաչատուրը խոսելու է դպրոցներում առողջ սննդի կարևորության մասին:

Զաբել Առուստամյան, 15տ

Picture
Սյունիքի մարզ, գ. Գորայք
Զաբելը  սիրում է հոգ տանել իրենից փոքրերի ու թույլերի մասին: Տանել չի կարողանում բռնությունը և մեծամիտ մարդկանց: Զաբելը խոսելու է երեխաների նկատմամբ բռնության թեմայով:

Մարի Ավետիսյան, 16տ

Picture
Ք. Երևան,  №42 ավագ դպրոց
Մարին  երազում է դառնալ գերմաներենի մասնագետ: Նա խոսելու է  լսելու մասին,  քանի որ չի սիրում այն մարդկանց, ովքեր միայն խոսում են և հաշվի չեն նստում ուրիշի կարծիքի հետ:

Սոֆյա Հարությունյան, 17տ

Picture
Ք. Գյումրի, ՀՊՃՀ Գյումրու ավագ դպրոց
Սոֆյան սիրում է սովորել և սովորեցնել: Չի սիրում մռայլությունը և ուզում է, որ մարդիկ միշտ ժպտան: Նա խոսելու է ժպիտի մասին։

Ստեփան Բաբայան, 16տ

Picture
Ք. Երևան, «Այբ» ավագ դպրոց
Ստեփանը հետաքրքրվում է մաթեմատիկայով, քիմիայով ու ծրագրավորմամբ, իսկ ազատ ժամանակ սիրում է  տեսախախեր խաղալ: Ստեփանը խոսելու է տեսախաղերի մասին:

Լևոն Պետրոսյան, 10տ

Picture
Ք. Գյումրի, №5 ավագ դպրոց
Լևոնը գրանցված է թիվ 5 դպրոցում, բայց քանի որ դպրոցը ներառական կրթություն չի իրականացնում՝ տանն է ստանում կրթություն: Լևոնը երազում է դպրոց հաճախելու մասին:

Շահանե Կարապետյան, 17տ

Picture
Ք. Երևան, «Այբ» ավագ դպրոց
Շահանեն խոսելու է կրթական համակարգի խնդիրների մասին, հատկապես դպրոցից ստացած գիտելիքների, և ընդունելության քննությունների կապի մասին։ 

Ջուլիետա Բաղդասարյան, 16տ

Picture
Ք. Սիսիան, Քարամունջի դպրոց
Ջուլիետան սիրում է իր համայնքում կինոդիտումներ կազմակերպել և խոսելու է կինոդիտումների միջոցով տեղական համայնքները զարգացնելու մասին:

Սոսո Մաչիտիդզե, 16տ

Picture
Վրաստան, գյուղ Ծիտելկեվի
Սոսոն խոսելու է դպրոցում երեխաների նախաձեռնությամբ կատարված փոփոխությունների մասին: 
Proudly powered by Weebly
TEDxKids@Yerevan